Մեր մասին
Ավելի քան 10 տարի «Ֆիշգոլդ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանում ձկնաբուծության ոլորտում գործող խոշոր ձուկ արտադրող ընկերություններից մեկը:
Մեր ընկերությունը մասնագիտացած է հիմնականում կենդանի իշխան ձկնատեսակի բուծման, ինչպես նաև դրա մշակման և սառեցման մեջ: Ընկերությունն արտադրում է էկոլոգիապես մաքուր հումք և բնակչությանը ապահովում որակյալ արտադրանք` համեղ ձուկ:
«Ֆիշգոլդ» ՍՊԸ -ն համագործակցում է եվրոպական մի քանի խավիար արտադրողների խոշոր ընկերությունների հետ: Մեր աշխատակիցներն ձկնաբուծության ոլորտի մասնագետներ են և տիրապետոմ են ոլորտի բոլոր գաղտնիքներին:
Ընկերությունը իշխան է մատակարարում ամբողջ Հայաստանում, ինչպես նաև իրականացնոմ արտահանում Ռուսաստան և Բելառուս։ Մենք նաև հանդիսանում ենք Սանտա Բրեմոր և Ռուսսկոյե Մորե ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն ու մատակարարը Հայաստանում:
Ինչպես հայտնի է՝ ձուկը ամենաարժեքավոր սննդամթերքներից է, որ խորհուրդ է տրվում պարտադիր ներառել սննդակարգում։ Այն հանդիսանում է մարդու առողջության պահպանման համար անհրաժեշտ տարրերի աղբյուր: Ձուկը հատկապես հարուստ է․
• Ամինաթթուներով, որոնք մասնակցում են մարմնի բջիջների ստեղծմանը;
• A և D Վիտամիններով, որոնք ներգրավված են ոսկորների ամրապնդման գործում և օգնում են երիտասարդ մարմնին ճիշ տ զարգանալ;
• Օմեգա -3-ով և Օմեգա-6-ով, որոնք անփոխարինելի են նյութափոխանակության կարգավորման համար;
• Ինչպես նաև, Ֆոսֆորով, կալցիումով, ֆտորով, յոդով, կալիումով, բրոմով և այլ՝ օրգանիզմի զարգացման համար կարևորագույն տարրերով։